22/09/2023 21:00
Վաղը բողոքի գործողությունները կշարունակվեն․ Անդրանիկ Թևանյանը ներկայացրեց անելիքները
Բազմաթիվ ընկերություններ միացել են գործադուլին, բազմաթիվ ուսումնական հաստատություններ՝ դասադուլին, նրանք պետք է ավելանան, հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի և Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը։
Նա նշեց, որ պետք է ավելանան նաև պայքարին ընդգրկված ինքնակազմակերպված խմբերը, որոնք, միմյանց հետ կապվելով, պետք է իրականացնեն միաժամանակյա գործողություններ։
«Վաղը բոլոր այն խմբերը, որոնք կազմակերպված են, և որպեսզի ոստիկանությունը կոնկրետ ժամի վրա չֆիքսվի, մայրաքաղաքի և մարզերի տարբեր վայրերում տարբեր ժամերի իրականացնելու են երեք տիպի գործողություններ՝ հավաքներ, քարոզչություն այն քաղաքացիների համար, ովքեր միգուցե մինչև վերջ չեն խորացել այս իրավիճակի մեջ, երթեր, փողոցներ են փակելու՝ տարբեր հատվածներում, իսկ այն խմբերը, որոնք պետք է ինքնակազմակերպվեն, վաղը պետք է իրականացնեն կազմակերպչական աշխատանքներ»,- ասաց Թևանյանը։
Վաղը, նրա խոսքով, ապակենտրոն գործողություններ կլինեն, իսկ կիրակի, 18։00-ին՝ կրկին հանրահավաք, որտեղ կամփոփվեն արված քայլերը, կներկայացվեն հետագա գործողությունները, մինչև տեղի ունենա խաղաղ, անցնում իշխանափոխություն։