22/09/2023 19:06
Արմեն Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը Ադրբեջանի լայնածավալ հարձակումն են քննարկել
Սեպտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Հաղորդագրությունում նշված է․
«Զրուցակիցներն անդրադարձել են սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակմանը և ներկայիս հումանիտար ծանր իրավիճակին: Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները»: