22/09/2023 13:59
Լևոն Քոչարյանի մոտ նախնական ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք՝ ուղեղի ցնցում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի մոտ նախնական ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք՝ ուղեղի ցնցում, այս մասին Aysor.am-ին ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աննա Ղազարյանը։
Քոչարյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։
Նա դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից: