22/09/2023 10:26
Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքին ուղիղ սպառնալիք այս պահին չկա
Տեղեկատվական դաշտում Հայաստանի Հանարապետության դեմ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե հանրության հետ հաղորդակցությունը պետք է առավել ակտիվ պահել։
«Մենք ինչ ասում ենք՝ պետք է մի քանի անգամ չափենք, ստուգենք, վերստուգենք, հետո հրապարակենք»,- ասաց վարչապետը։
Նա նշեց, թե երեկ իր գնահատականն այն էր, որ ԼՂ բնակչության կյանքին ուղիղ սպառնալիք այս պահին չկա, այսօր ևս այդ գնահատականն ուժի մեջ է։
«Բայց էլի եմ ասում՝ պետք է արձանագրել, որ իրադրությունը կարող է ցանկացած պահի փոխվել, չնայած՝ ես այս հայտարարությունը չէի անեի, եթե դինամիկայի մեջ էլ չտեսնեի որոշակի միտումներ, որոնք նման հայտարարության հնարավորություն տալիս են, բայց իրադրությունը փոփոխական է, չեմ կարող ասել, որ կայուն է»,- ընդգծեց Փաշինյանը։