22/09/2023 20:13
Պետական շենքերի պաշտպանությունը կարող է իրականացվել նաև կրակելով. Անդրանիկ Քոչարյան
Իշխանությունը պետք է իրեն ու պետությանը պաշտպանի։ Դրա համար հատուկ կառույցներ կան, Factor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով, պետական ինստիտուտների պահպանությունը գտնվում է պետական ծառայության ներքո։
«Եթե մտնեն պետական շենքեր, այդ պահպանության իրավասության մեջ է մտնում նաև շենքերի պաշտպանությունը», - ասաց Քոչարյանը։
Հարցին՝ նաև կրակելո՞վ, նա պատասխանեց. «Իհարկե»։
«Քոչարյան Անդրանիկն ասում է՝ մի մտեք պետական շենքեր, ձեր քաղաքական պայքարն իրացրեք ձեզ տրված հնարավորությունների սահմանում», - նշեց նա։