22/09/2023 22:46
Ափսոս մեր տղաների արյունը, ափսոս էս հողերը ․․․ Մարտակերտցիներ (Տեսանյութ)
Շրջաններից Ստեփանակերտ տեղափոխված տարբեր համայնքների բնակիչները արդեն երկրորդ օրն է՝ ժամանակավոր կացարաններում են, ոմանք՝ առանց պայմանների, միայն թե տանիքի տակ լինեն ու պաշտպանված:
Մարտակերտի շրջանի Կուսապատի բնակիչների տարհանումը կազմակերպվել է համայնքապետի կողմից: Ասում են՝ ձեռնունայն դուրս են եկել:
2020 թվականի 44-օրյայում որդուն կորցրած կինն ասում է․ «Ափսոս մեր տղաների արյունը, ափսոս էս հողերը ․․․»։
Արցախի հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը