22/09/2023 14:22
Էդմոն Մարուքյանը միջազգային հանրությանը կոչ է արել գործի անցնել՝ պաշտպանելու արցախցիներին
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Արցախի ժողովրդին պաշտպանելու համար։
«Լեռնային Ղարաբաղի հազարավոր հայերի լուսանկարն է, որին ստիպել են լքել իրենց տները Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով: Նրանք իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն չունեն, բայց Ադրբեջանը շարունակում է խաբել միջազգային հանրությանը: Շտապ գործողություններ պետք է ձեռնարկվեն Ադրբեջանի կողմից»,- գրել է Մարուքյանը։