22/09/2023 10:38
Կարծում եմ՝ նախկին նախագահներից ոչ ոք չպետք է ՀՀ ղեկավար այլևս լինի. Մանուկյան (Տեսանյութ)
ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ երեկ ձևավորված Ազգային կոմիտեի կազմը պետք է ընդլայնվի։
«Պետք է տարբեր կառույւցների ներկայացուցիչներ լինեն, որպեսզի կարողանան ժողովրդին բացատրել, թե իշխանափոխությունից հետո ինչ է սպասվում, ինչպես է լինելու։ Մեզ ասացին, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանին դեմ է, մանավանդ Արցախի դեպքերից հետո, քանի որ դա վերջին կաթիլն էր։ Բայց պետք է ժողովրդին հմախմբելով գնալ։ Երկրի ղեկավարությունը գտնվում է օտար ագենտների ձեռքում», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Նա նշեց, որ հավակնություն չունի պաշտոն ստանալու, սակայն կարծում է, որ նախկին նախագահներից ոչ ոք այլևս ՀՀ ղեկավար չպետք է լինի։