22/09/2023 21:21
Դուք արդեն 5 տարի է՝ կրակում եք այս ժողովրդի վրա․ Իշխան Սաղաթելյանն արձագանքեց Անդրանիկ Քոչարյանին
Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ, քայլերթի ժամանակ արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, ով ասել էր, որ եթե ցուցարարները պետական շենքեր մտնեն, շենքերը կպաշտպանվեն կրակոցներով։
«Անդրանիկ Քոչարյանից, Նիկոլ Փաշինյանից, ժողովրդից արյունը թափելուց բացի, ուրիշ բան սպասել պետք չէ։ Նրանք 5 տարի է՝ կրակում են այս ժողովրդի վրա, որովհետև նրանք ցեղասպանության հանցակիցներ են։ Դուք նրանցից ուրիշ բան մի սպասեք, նրանք միշտ պատրաստ են հայի արյուն թափելու, ոնց որ թափել են այս ամբողջ ժամանակահատվածում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Ինչ վերաբերում է պայքարի ընթացքին ու նրան, թե ցուցարարները կմտնե՞ն արդյոք պետական շենքեր, ապա Իշխան Սաղաթելյանը նշեց․
«Մեր նպատակն այն է, որ այս պրոցեսն արդյունավետ վերջանա։ Եթե շենք մտնելով այդ հարցը լուծվելու է, ես առաջինը այդ շենքը կմտնեմ։ Խնդիրը շենքի մեջ չէ։ Մեզ պետք , ու մենք գնում ենք այդ ճանապարհով, մարդկանց, մեր ժողովրդի անհաղթահարելի ուժի ներկայություն փողոցում, որ Նիկոլի պաշտպան ոստիկանները այլևս չկարողանան պաշտպանել նրա իշխանությունը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։