22/09/2023 19:45
Մեր քույրերը, եղբայրները ցեղասպանության եզրին են, հայ մարդը չի կարող անտարբեր լինել, եկեք, միացեք պայքարին․ Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ կոչ արեց միանալ հանուն Արցախի ու Հայաստանի համար պայքարին։
«Արցախը ցեղասպանության է ենթարկվում, մեր քույրերն ու եղբայրները ողբերգության և աղետի մեջ են։ Հայաստանում և աշխարհի ցանկացած անկյունում ապրող հայ մարդը չի կարող անտարբեր լինել, չի կարող իր առօրյայով ապրել։ Մեր քույրերը, եղբայրները ցեղասպանության եզրին են։
Կոչ եմ ուղղում մեկ անգամ ևս բոլոր նրանց, ովքեր այս հրապարակում չեն՝ եկեք, միացեք»։