22/09/2023 19:57
Ձեզ ոչ պարետային ժամն է փրկելու, ոչ ռազմական դրությունը․ Այլընտրանք չունեք, պետք է գնաք, և վերջ․ Սաղաթելյանը՝ իշխանություններին (Տեսանյութ)
Ոստիկանությունը երեկվանից գործադրում է բիրտ, ապօրինի ուժ, հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը և կոչ ուղղեց ոստիկանությանը․
«Այս հարթակից դիմում եմ ոստիկանությանը՝ ոստիկանապետից մինչև շարքային․ տղե՛րք, դուք այլևս չեք ծառայում Հայաստանի Հանրապետությանը։ Դուք ծառայում եք ցաղասպանության հանցակից դավաճանին»։
Իշխան Սաղաթելյանը հավելեց՝ երեկ և այսօր մոտ 500 քաղաքացի է բերման ենթարկվել։
«Կեղծ քրեական գործեր են հարուցում, որ կարողանան կասեցնել այս ընթացքը։ Այս սրիկաները, հասկանալով ձեր ուժը, քննարկում են նույնիսկ պարետային ժամ հաստատելու հարցը։
Այստեղից ասում եմ՝ այս հրապարակի անունից՝ ձեզ ոչ պարետային ժամն է փրկելու, ոչ ռազմական դրությունը։ Դուք այլընտրանք չունեք, պետք է գնաք, և վերջ»,- դիմելով իշխանությանը՝ ասաց Իշխան Սաղաթելյանը։