22/09/2023 09:24
Արցախում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Տիգրան Աբրահամյան
Արցախում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Եվլախում ռուսների միջնորդությամբ արցախցիների ու ադրբեջանցիների հանդիպումը կարելի է գնահատել որպես կողմերի դիրքորոշումների փոխանակում, որտեղ որևէ հարցում գրավոր որևէ արձանագրում չկա:
Ստեղծված բարդ իրավիճակում Արցախի պետական համակարգն ու ինստիտուտները խիստ խափանումներով են գործում, որովհետև ստեղծվածը զուտ հետպատերազմյան իրադրություն չէ:
Հայաստանյան իշխանությունների կործանարար քաղաքական կուրսն ու ադրբեջանական ագրեսիվ գործողություններն արցախցիներին փաստի առաջ են կանգնեցրել` խիստ սահմանափակելով շարժի ու գործելու հնարավորությունները:
Առհասարակ, Ադրբեջանի խիստ սպառնալիքների, ճնշումների և ուժի կիրառման վտանգի պայմաններում Արցախում համակարգը կոլապսի եզրին է` իր բոլոր ծանր հետևանքներով»,- նշել է Աբրահամյանը։