22/09/2023 17:00
Ադրբեջանն այլևս չի կարող հեռարձակել Հայաստանում ընթացող բողոքի ակցիաները․ Պարզել են՝ ազդանշանը որտեղից էին ստանում
Փորձագետ Տիգրան Քոչարյանն անդրադարձել է ադրբեջանական հեռուստաալիքներից մեկով Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաներն ուղիղ հեռարձակելու փաստին։
«Երկու օր է՝ ադրբեջանական ինչ-որ ալիքով տարածվում է Live՝ հրապարակից։
Այսօր գնացինք այդ LIVE-ի հետքերով և գտանք, որտեղից է նկարահանվում։
Ստիպված նույնիսկ գնացի տեսախցիկի դիմաց ձեռքով արեցի, որ հաստատ լինի։
Լրագրողները, պարզվեց, ռուսական Rutply ալիքից էին, իսկ ալիքը ազդանշանը վաճառում էր միջնորդին, ով հետո ցրում էր այլ լրատվամիջոցներին։
Գնորդներից մեկն էլ փաստորեն ադրբեջանական ալիքն էր։
Ոստիկանություն կանչեցինք, ստուգեցինք հերթով՝ ով են, ինչ են։
Rutply-ից ասեցին, որ որոշում է ընդունվել Հայաստանից եթեր այլևս ոչ մեկին չտալ։
Լրագրողներին ասացինք, որ գնան մոմ վառեն, որ չեն սատկացրել։
Թողեցինք ոստիկանների մոտ, վերադարձանք հրապարակ։
Շնորհակալություն զգոն քաղաքացիներին ու լրագրողներին, որ ուշադիր հետևում են շուրջբոլորը կատարվողին»,- գրել է Տիգրան Քոչարյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ադրբեջանական İCTİMAİ TV հեռուստաալիքը ուղիղ եթերով հեռարձակում է Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաները։