22/09/2023 11:47
Ոստիկանների դաժան ծեծի հետևանքով գլխի հատվածում վնասվածքներ է ստացել արցախցի Սլավիկ Աղաբալյանը
Ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման և դաժան ծեծի հետևանքով գլխի հատվածում վնասվածքներ է ստացել ՀՀԿ ԵԿ անդամ, արցախցի Սլավիկ Աղաբալյանը, ումընտանիքի անդամները այժմ գտնվում են Արցախում, այս մասին հայտնել է ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը։
«Սլավիկ Աղաբալյանի հայրը հրաժարվել է զենքը վայր դնել և այս պահին Արցախում կռվում է, որ մեր հայրենակիցները չցեղասպանվեն»,- նշել է նա։