22/09/2023 08:59
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը սննդամթերք է ուղարկել Ստեփանակերտ
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը մարդասիրական նպատակներով սննդամթերք է ուղարկել Լեռնային Ղարաբաղի բնակիչների կարիքները հոգալու համար։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուղարկվել է 20 տոննայանոց երկու բեռնատար՝ տարբեր պարենային ապրանքներով ու հիգիենայի պարագաներով, 2 ավտոմեքենա՝ հացով։
Աղդամի շրջանով մեքենաները շարժվում են դեպի Ասկերան։