22/09/2023 22:18
Հայաստանում Ֆրանսիայի և Իրանի դեսպանները հանդիպել և քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Հայաստանում հանդիպել են Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին, հայտնել է Իրանի դեսպանությունը՝ գրառում անելով X-ի իր միկրոբլոգում։
«Հայաստանում տեղի է ունեցել Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանում և Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցությունը»,- նշված է գրառման մեջ։