![Ադրբեջանցիները համացանցում հայ երեխաներին սպանելու կոչեր են անում․ Արման Թաթոյանը հայերի հանդեպ ատելության հերթական փաստերն է ներկայացրել](https://www.aysor.am/news_images/719/2156287_1/f650dd738ac49a_650dd738ac4da.thumb.jpg)
22/09/2023 22:04
Ադրբեջանցիները համացանցում հայ երեխաներին սպանելու կոչեր են անում․ Արման Թաթոյանը հայերի հանդեպ ատելության հերթական փաստերն է ներկայացրել
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայերի հանդեպ ադրբեջանցիների ատելության հերթական փաստերն է ներկայացրել։
«Հայերի նկատմամբ խորքային ատելություն, որ տարիներ ի վեր հովանավորում է ադրբեջանական իշխանությունը: Օբյեկտիվ ապացույց այդ մասին: Այս ատելությունն է, որ հանգեցնում է հայերի նկատմամբ ադրբեջանական անպատիժ դաժանությունների:
Մեր մասնագետներն իրականացնում են ադրբեջանական հանցավոր արարքների ապացույցների ամրագրումներ` պատասխանատվության հիմքեր ապահովելու համար»,- գրել է Թաթոյանն ու փաստեր հրապարակել: