23/09/2023 11:40
Առաջնագծում լարված է, կուտակումներ կան․ Աշանի գյուղապետ ( MediaHub)
Գյուղում հիմա հանգիստ է, կրակոցներ չկան։ Ընդհանուր շրջափակում է, Ստեփանակերտ գնալ չենք կարող, փակ են ճանապարհները, բայց հարակից գյուղերի հետ կապ կա, ճանապարհներին խնդիրներ չկան։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասել է Աշան համայնքի ղեկավար Արմեն Բալասանյանը։
Դիտարկմանը, թե մեր տեղեկությամբ հոգևորական կա Աշան համայնքում և իրենից լուր չկա, վերջինս պատասխանեց, որ նման տեղեկություն չունի։
«Ոչինչ չեմ կարող ասել հոգևորական մասին։ Առաջնագծում լարված է, կուտակումներ կան»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում