23/09/2023 13:03
Ացախի ՄԻՊ-ը սահմռկեցուցիչ տվյալներ է ստանում խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի տեղեկատվական գրոհի մասին
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ տվյալներ է ստանում Արցախի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական տեղեկատվական ահաբեկչության մասին։
Ադրբեջանական տելեգրամ ալիքներով խրախուսում են մարդկանց գտնել, սպանել, խոշտանգել և բռնաբարել Արցախում անհայտ կորածներին՝ նույնիսկ դրա համար գումար առաջարկելով։ Անհայտ կորածների բազմաթիվ հարազատներ, որոնք առանց այդ էլ հոգեբանական խոցելի վիճակում են, բողոքում են, որ Ադրբեջանն իրենց ահաբեկում է և սպառնում զանգերով ու sms-ներով։
Սա հայատյացության և ազգամիջյան ատելության ևս մեկ արտահայտություն է, որը միայն ապացուցում է, որ խաղաղ բնակչությունը չի ունենա որեւէ անվտանգության երաշխիքներ, եթե Ադրբեջանի վերահսկողության տակ լինի։