23/09/2023 14:56
ԵՊՀ ռեկտորը լծվել է դասախոսներին ամեն գնով հայրենադավ սարքելու գործին. վերջնաժամկետ է տրվել․ 168․am
Արցախի ամբողջական հանձնումից հետո օրեցօր թափ հավաքող ժողովրդական շարժումն՝ ընդդեմ իշխանությունների, լրջորեն անհանգստացնում է Նիկոլ Փաշինյանի թիմին, ովքեր ամենավերին օղակից մինչև ամենաստորինը լծված են այն չեզոքացնելուն: Հրահանգ է տրված բոլորին՝ կրթական օջախներից մինչև մշակութային. պետք է տանել իշխանությունների գիծը, այլ կերպ ասած՝ արդարացնել դավաճանությունը սեփական հայրենիքի, ժողովրդի նկատմամբ, արդարացնել Արցախի հանձնումը, պահել իշխանությունը՝ Հայաստանից տարածքներ հանձնելու ամուր մանդատ ունենալու համար:
168.am-ի ձեռքում է հայտնվել մի հայտարարության տեքստ, որը ԵՊՀ սորոսական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ում համալսարանի երբեմնի ընդդիմադիր աշխատակիցները խոնարհաբար ենթարկվեցին, պարտադրում է ստորագրել ԵՊՀ գիտխորհրդի անդամներին, այլ կերպ ասած՝ մասնակից դառնալ Հայրենիքը հանձնելուն:
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ շուրջ 10 ամիս տևած շրջափակումից հետո, Ադրբեջանի իշխանությունները, տեսնելով, որ նույնիսկ սովն ու կենսական նշանակություն ունեցող պարենի պակասը չեն կոտրում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների ոգին, լայնածավալ ռազմական ագրեսիայի միջոցով և մարդասիրական իրավունքի կոպտագույն ոտնահարմամբ հարձակվեցին խաղաղ բնակչության վրա։ Հաստատված մարդկային կորուստները, ֆիզիկական ենթակառուցվածքներին հասցված վնասը, ադրբեջանական բանակի ողջ զինանոցի օգտագործումն էլ ավելի խորացրին շրջափակման արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամը։
Ադրբեջանական հարձակման նպատակներից մեկն էր նաև Հայաստանին ներքաշել նոր պատերազմի մեջ՝ լեգիտիմացնելու լայնածավալ հարձակումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա ու անվտանգային նոր խնդիրներ ստեղծելու մեր երկրի և ողջ տարածաշրջանի համար։
Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը,
խստորեն դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի նոր ալիքը,
քաջ գիտակցելով, որ այդ գործողությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ էթնիկ զտման ու ցեղասպանության ծրագրված քաղաքականության իրականացում,
հասկանալով, որ ստեղծված իրավիճակը լրջագույն մարտահրավեր է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության ու անվտանգության համար,
քաջ գիտակցելով, որ ստեղծված իրավիճակում մեր հասարակության գերնպատակն է բացառել Հայաստանի ներսում պառակտման ու ներքին անկայունության որևէ դրսևորում,
տեսնելով, որ ալիևյան ռեժիմի գործողությունները տեղի են ունենում միջազգային հանրության կողմից հնչեցվող բազմաթիվ կոչերի ու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների անտեսմամբ, կոչ է անում մեր հասարակությանը ստեղծված իրավիճակում լինելու միասնական, բացառելու ներքին անկայունության ու պառակտման որևէ դրսևորում և թույլ չտալու արտաքին ուժերի ապակառուցողական ու վտանգավոր օրակարգերի իրականացումը Հայաստանի ներքին իրադրության համատեքստում, դրսևորելու համերաշխություն ու միասնականություն։
Ստեղծված իրավիճակում մենք պարտավոր ենք թույլ չտալ հասարակության ներքին պառակտում, ատելության խոսքի ու թշնամանքի դրսևորումներ, ինչը հղի է նոր վտանգներով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու անկախության համար։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։