23/09/2023 12:13
ՄԱԿ գլխավոր քարտուղարը հավանություն է տվել Ռայիսիի առաջարկին, որպեսզի Իրանի ԶՈւ-ն հանդես գա որպես խաղաղապահ. ԶԼՄ
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ողջունել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի առաջարկն այն մասին, որ երկրի զինված ուժերը հանդես գան որպես խաղաղապահներ ամբողջ աշխարհում։
Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերի գծով ղեկավարի տեղակալ Մոհամադ Ջամշիդին ուրբաթ օրն այս մասին տեղեկացրել է X-ի (նախկին Twitter) իր կայքում։
Ռայիսին այս առաջարկով դիմել է ՄԱԿ գլխավոր քարտուղարին Նյու Յորք կատարած նախորդ այցի ժամանակ։ Նա այստեղ էր եկել ՄԱԿ Գլավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանում ելույթ ունենալու համար, տեղեկացրել է Mehr-ը։
«Դոկտոր Ռայիսին առաջարկներ է ներկայացրել գլխավոր քարտուղարին, որոնք նա (ՄԱԿ գլխավոր քարտուղարը) հավանության է արժանացրել»,- գրել է Ջամշիդին։
Առաջին առաջարկը նա բնորոշել է որպես «պոտենցիալի եւ հնարավորությունների կիրառում, որոնք առաջարկում են իսլամական հանրապետության զինված ուժերը խաղաղապահ առաքելություններին մասնակցության համար»։
Երկուշաբթի օրը հանդիպելով Գուտերիշի հետ՝ Իրանի նախագահը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ՄԱԿ-ի հետ ամբողջ աշխարհում խաղաղության ամրապնդմանը եւ ժողովուրդների կեղեքումը կանխելուն ուղղված ջանքերում, գրել է իրանական ԶԼՄ-ն։