23/09/2023 21:55
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները միմյանց միջև կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, ուստի եկել է խաղաղության ժամանակը․ Լավրով
Ռուսական խաղաղապահ առաքելությունն ամեն կերպ կաջակցի, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանք հաստատվի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Նյու-Յորքում՝ ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանից հետո տեղի ունեցած քննարկման ժամանակ։
«Այժմ, երբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները միմյանց միջև կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի, վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ առաքելությունը ամեն կերպ կնպաստի դրան»,- ասել է Լավրովը։
Նա նշել է նաև, որ Արևմուտքն ու ԱՄՆ-ն, որոնք պարբերաբար իրենց միջնորդական ջանքերն են առաջարկում Հայաստանին ու Ադրբեջանին, իրականում ապակայունացնում են իրավիճակը Հարավային Կովկասում։