23/09/2023 15:51
«Սասուն, ի՞նչ կա, լա՞վ ես․ Հեղափոխությունդ Արցախից կարևոր էր, չէ՞»․ Էդուարդ Շարմազանով
Արցախի աղետի մեղավորները Ալիևն ու Փաշինյանն են։ Ուրիշ տեղ գլխավոր մեղավորներ մի փնտրեք՝ ոչ Արեւմուտքում ու ոչ էլ Հյուսիսում, գրել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Արցախի ադրբեջանացման ու Հայաստանի թրքացման պլանի ջատագովն ունի կոնկրետ անուն ազգանուն՝ կապիտուլյանտ ու ազգակործան պատուհաս։ Նիկոլը կատարում է Ալիեւի հրամանները, իսկ այստեղի պաշտոնյաներն ու ոստիկանները՝ Նիկոլի։
Ինչ մեղք եք դուք։
Դուք կուրտիզանուհիներից էլ անթասիբ եք։
Ձեր ստրուկ տեսակը վաղը պատրաստ է լինելու աղ ու հացով թուրքերին դիմավորի իր սեփական ննջարանում։ Թուրքին չէ, այլ թուրքերին։ Վայելեք թուրքերին, հայրենիք ծախող ոչնչություններ։ Արցախ հանձնողն ու արցախցուն միայնակ թողնողը սեփական ընտանիքն էլ կարող է թշնամուն հանձնել։ Դիշովկեք…
Հ.Գ.Սասուն, ի՞նչ կա, լա՞վ ես։
Հեղափոխությունդ Արցախից կարեւոր էր, չէ՞։
Ասում են՝ Ալիեւի ցուցակում դու էլ կաս , ու շեֆդ՝ Նիկոլը, մեծագույն սիրով քեզ էլ է պատրաստ որպես «սեպարատիստ ահաբեկիչ» հանձնելու Ադրբեջանին։
Էն Մելքոնյան Գագոյին ու Քոչարյան Անդոյին էլ ասա՝ դրանց էլ է աչքիս Նիկոլը թուրքերին հանձնելու՝ որպես պատերազմի մասնակիցներ։
Բաքու լիքը սեւ իկրա կա…երեւի կուտեք էլի։
Բարի ախորժակ…»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։