23/09/2023 22:50
Լևոն Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել է։ Այդ մասին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Լևոն Քոչարյանի ձերբակալման գործի քննությունը հետաձգվեց։ Կկայանա վաղը՝ 14:00-ին»,- գրել է փաստաբանը։
Մինչ այդ փաստաբանը հայտնել էր, որ Լևոն Քոչարյանի ձերբակալման դեմ ներկայացված բողոքը մակագրվել է Մասիս Մելքոնյանին: Դատական նիստը այսօր՝ ժամը 22:00-ին էր նախատեսված։
Հիշեցնենք՝ Լևոն Քոչարյանին, բռնի ուժի կիրառմամբ, ձերբակալել էին բողոքի ակցիայի վայրից։ Ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով նա վնասվածքներ էր ստացել, ուղեղի ցնցումով պառկած է հիվանդանոցում։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ ոստիկաններն իրենք են Քոչարյանին մեղադրել՝ 4 կարմիրբերետավորի «ծեծելու» համար։