23/09/2023 10:13
Արցախցիներն այրում են աղբը, փաստաթղթեր այրելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
Երկարատև շրջափակման, այնուհետև ռազմական գործողությունների հետևանքով առաջ եկած մի շարք խնդիրների պատճառով առայժմ հնարավոր չէ Ստեփանակերտում աղբահանություն կազմակերպել, այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Այս պայմաններում քաղաքի տարբեր հատվածներում բնակիչները ստիպված են վառել գոյացած աղբը՝ հնարավորինս խուսափելու հակասանիտարական վիճակից:
Որոշ օգտատերերի կողմից համացանցում շրջանառվող լուրերը, թե իբր փաստաթղթեր են այրվում, իրականությանը չի համապատասխանում»,- ասվում է հաղորդագրությունում: