23/09/2023 19:16
Կարմիր Խաչը կարողացել է ալյուր ուղարկել Արցախ՝ Լաչինի միջանցքով
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախի բնակչությանը, Tert.am-ին ասել է Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Ըստ Ամատունու՝ բեռի հիմնական հատվածը ալյուր է և այն, ինչ անհրաժեշտ է հաց թխելու համար: Նա նաև հավելել է, որ երեկ կազմակերպության միջոցով 9 վիրավոր տեղափոխել է Արցախի հիվանդանոցներ:
«Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո, սա առաջին անգամն է, որ մեր կազմակերպությունը կարողացել է հասցնել սննդային պարագաներ տեղի բնակչությանը»,- ասել է Ամատունին։