23/09/2023 13:30
Հայոց ցեղասպանություն 2023-ին. Օկամպոն անդրադարձել է ԱՀ-ի դեմ Ադրբեջանի ռազմական գործողություններին
ԱՄՆ խոշորագույն թերթերից «Վաշինգտոն Փոստ»-ում միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ծավալուն վերլուծությամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին՝ ընգծելով, որ ոչինչ չպետք է խոչընդոտի աշխարհին կանգնեցնելու 2023 թվականին կատարվող Հայոց ցեղասպանությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեղինակը հիշեցնում է, որ 2021-ին նախագահ Բայդենը ցեղասպանություն է ճանաչել 1915 թվականին Անատոլիայում՝ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող իրենց հողերից հայերի արտաքսումը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգների մեկ դար շարունակվող լռությունը այս հարցի շուրջ տխուր հետևանքներ է ունեցել:
«Այսօր հայերը համաշխարհային առաջնորդների, այդ թվում ՝ Բայդենի կարիքն ունեն, որպեսզի կանգնեցնեն նոր ցեղասպանությունը, որը սկսվել է անցյալ ձմռանը և այժմ ավելի դաժան փուլ է թևակոխում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։