23/09/2023 20:09
«Ռեսուրսների ոչ նպատակային օգտագործում է»․ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Արցախի համար օգնություն չհավաքագրելու կոչ է տարածել
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Արցախի բնակիչներին աջակցելու նպատակով օգնության հավաքագրման կարիք չկա։
«Չնայած նախարարության հորդորներին՝ դեռ մի շարք մասնավոր նախաձեռնություններ և խմբեր շարունակում են հավաքել սնունդ ու հագուստ, տրամադրում են հաշվեհամարներ և կոչ անում՝ փոխանցել գումար՝ ԼՂ բնակիչներին աջակցելու նպատակով։ Կրկին հորդորում ենք դադարեցնել որևէ ձևաչափով սննդի, հագուստի, գումարի հավաքագրումը՝ ռեսուրսների ոչ նպատակային օգտագործումից, առկա հնարավորությունների ոչ թիրախային տնօրինումից խուսափելու համար։ Պատասխանատու գերատեսչությունների կողմից անհրաժեշտ աշխատանքներն իրականացվում են»,- նշված է հաղորդագրությունում։