24/09/2023 12:27
Հռոմի ստատուտը վավերացնելու որոշում կայացրեցինք, երբ ակնհայտ դարձավ, որ ՀՀ արտաքին անվտանգությունն ապահովելու համար ՀԱՊԿ գործիքները բավարար չեն. Փաշինյան
Հայաստանը Հռոմի ստատուտը վավերացնելու որոշում կայացրել է 2022 թվականի դեկտեմբերին, երբ բոլորիս համար ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ ու հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար, այս մասին ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, թե այդ որոշումը որևէ կեպ ուղղված չէ ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի դեմ:
«Դա բխում է մեր արտաքին անվտանգության շահերից ու նման որոշում կայացնելը մեր սուվերեն իրավունքն է»,- ասաց վարչապետը: