24/09/2023 15:21
ԼՂ բնակչության համար նախատեսված ՀՀ կառավարության հումանիտար բեռը տեղափոխվել է Գորիս
Որոշում է կայացվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար նախատեսված ՀՀ կառավարության հումանիտար բեռը տեղափոխել Գորիս, որտեղից էլ հնարավոր կլինի կազմակերպել հումանիտար բեռի տեղափոխությունը Լեռնային Ղարաբաղ ԿԽՄԿ-ի և ռուս խաղաղապահ զորախմբի միջոցով։
Այս մասին «Լուրերին» տեղեկացրել են ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբից:
Ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, որ Հայաստանից Արցախ ուղարկված մարդասիրական ավտոշարասյունը հետ է վերադառնում Կոռնիձորից։