24/09/2023 16:41
Դատարանները վերածվել են դարբնոցների․ մուրճի հարվածներով դակում են կալանքի բոլոր միջնորդությունները․ Փաստաբան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ընդգծում է՝ հանրահավաքների ու ակցիաների վայրերից բերման ենթարկված անձանց, ստանդարտ գործելաոճով, տանում են կալանքի։
«Եթե ընդհանրացնեմ վերջին օրերին գործընկերներիցս ստացած ահազանգերը, համադրեմ իմ տեսածի հետ և ցանկանամ մեկ բառով արտահայտել, ապա այդ բառը կլինի դարբնոցը: Բոլոր դատարանները վերածվել են դարբնոցների: Դատավորները մուրճի հարվածներով դակում են կալանքի բոլոր միջնորդությունները: Էական չէ կալանավորն ով է՝ 18ամյա, ընտանիք կորցրած ացախցի երիտասարդ, զոհվածի քույր, եղբայր, մայր հայր, թե պարզապես անմեղ մարդ:
Ո՞րն է ելքը. հրապարակը: Եվ ուրեմն, ես այսօր լինելու եմ հրապարակում: Արի միասին քննարկենք մեր քայլերը»,- գրել է փաստաբանը: