24/09/2023 23:14
Ֆրանսիան շատ ուշադիր հետևում է, որ Հայաստանը պահպանի իր տարածքային ամբողջականությունը. Մակրոն
Ֆրանսիայի իշխանությունները պատրաստ են աջակցություն ցուցաբերել Հայաստանին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մենք կշարունակենք քաղաքական և հումանիտար աջակցություն ցուցաբերել Հայաստանին», - ասել է Մակրոնը TF-1 հեռուստաալիքի եթերում։
«Այսօր Ֆրանսիան շատ ուշադիր հետևում է, որ Հայաստանը պահպանի իր տարածքային ամբողջականությունը», - հավելել է նա։
Խոսելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին, Մակրոնը ենթադրել է, որ «Ռուսաստանն է աջակցել Բաքվին»։
«Ռուսաստանը միակամ է Ադրբեջանի հետ։ Ֆրանսիան կաջակցի Հայաստանի ժողովրդին», - ասել է Ֆրանսիայի նախագահը։