24/09/2023 14:00
Արցախից զինվորական անձնակազմը դուրս կբերվի երկու ուղղությամբ՝ Լաչինի միջանցքով և Քարվաճառով դեպի Վարդենիս
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ղարաբաղից զինվորական անձնակազմի դուրսբերման վերաբերյալ։
Նշվում է, որ սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ զինված ուժերի զինաթափված և զորացրված անձնակազմին հասանելիություն կտրամադրվի Լեռնային Ղարաբաղից Լաչինի միջանցքի և Վարդենիսի ուղղությամբ՝ Քարվաճառով։
Կօգտագործվեն ավտոբուսներ և անձնական տրանսպորտ։