24/09/2023 12:56
Եթե Հայաստանի անկախության պաշտպանն ես, ուրեմն Նիկոլ Փաշինյանի հեռացմանը պետք է հասնես. Սոս Հակոբյան
Ըստ «Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Սոս Հակոբյանի` միայն ուժեղ երկիրը կարող է լինել անկախ:
«Նիկոլ Փաշինյանը Հայաստանից սարքել է սեփական տարածքը, Արցախը, ՀՀ քաղաքացիներին թշնամուց պաշտպանելու անկարող մի միավոր:
Նիկոլ Փաշինյանը, եթե մնաց իշխանության, Հայաստանը կմտնի որևէ պետության (Թուրքիա, Ռուսաատան կամ ուրիշ) տիրապետության ներքո:
Ուստի՝ եթե Հայաստանի անկախության պաշտպանն ես, ուրեմն՝ Նիկոլ Փաշինյանի հեռացմանը պետք է հասնես»,- Facebook-ում գրել է Հակոբյանը: