24/09/2023 13:34
Հայաստանը տեղյակ է եղել, որ գործընթաց է տեղի ունենում Արցախում` կոնկրետ ինֆորմացիա չունենալով նրբությունների մասին. Նիկոլ Փաշինյանի խոսնակ
Սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը որոշումների կայացման գործում ներգրավված չի եղել:
«ՀՀ-ն, ընդհանուր առմամբ, տեղյակ է եղել, որ գործընթաց է տեղի ունենում` կոնկրետ ինֆորմացիա չունենալով նրբությունների մասին:
Փաստաթղթերի քննարկումների մեխանիզմների, որոշումների կայացման ֆորմատի մասին Հայաստանի Հանրապետությունը տեղեկություններ չի ունեցել: Լեռնային Ղարաբաղը հարցերը քննարկել և համաձայնեցրել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հետ և/կամ միջոցով»,- հայտարարել է վարչապետի խոսնակը:
Նշենք, որ այսօր Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել Արցախի Անվտանգության խորհրդի հայտարարության տեքստին: