Միջազգային հանրությունը պետք է պահանջի ԼՂ բնակավայրերից դուրս բերել ադրբեջանական ցանկացած զինվորական և իրավապահ մարմին, որ բացառվի քաղաքացիական բնակչության շրջանում խուճապը. Արարատ Միրզոյան

24/09/2023 10:14

Միջազգային հանրությունը պետք է պահանջի ԼՂ բնակավայրերից դուրս բերել ադրբեջանական ցանկացած զինվորական և իրավապահ մարմին, որ բացառվի քաղաքացիական բնակչության շրջանում խուճապը. Արարատ Միրզոյան


Ադրբեջանի շարունակական ագրեսիաները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և ռազմական հարձակումները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ էապես խաթարում են մեր տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը, կոպտորեն խախտում մարդու իրավունքներն ու հումանիտար իրավունքը՝ գոյութենական սպառնալիք հանդիսանալով հայերի համար. ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Նա ընդգծել է` Հայաստանի կառավարությունը, ունենալով մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու անկեղծ հավատ և ձգտում, զգալի և հստակորեն արձանագրված ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ:

«Ցավոք, մենք առնչվում ենք ոչ թե խաղաղություն ցանկացող գործընկերոջ հետ, այլ երկրի, որը բացահայտորեն հայտարարում է, որ «ուժն է ծնում իրավունքը» և անընդհատ ուժ է կիրառում խաղաղության գործընթացը խաթարելու համար։ Բառացիորեն մեկ տարի առաջ հենց այս ամբիոնից ՀՀ վարչապետը ներկայացրեց հարևան Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ագրեսիայի և օկուպացիայի փաստը։ Այդ ժամանակվանից իրավիճակն էլ ավելի է սրվել, և այսօր ես ստիպված եմ ներկայացնել հերթական լայնածավալ հարձակումն այս անգամ Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի դեմ՝ որպես միջազգային իրավունքի և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում: 

Պատահական չէ, որ այս իրադարձությունը տեղի է ունեցել հենց այս շաբաթ։ Սա ի ցույց է դնում Ադրբեջանի անարգանքն ու արհամարանքը այստեղ՝ Նյու Յորքում, հավաքված միջազգային հանրության նկատմամբ։ Ուղերձը հստակ է՝ «դուք կարող եք խոսել խաղաղության մասին, իսկ մենք կարող ենք գնալ պատերազմի ճանապարհով, և դուք չեք կարողանա որևէ բան փոխել»։ 120 հազար մարդիկ, որոնց միակ ձգտումը ապրելն ու արարելն է իրենց նախնյաց հայրենիքում, և որոնք ավելի քան 9 ամիս շարունակ տառապել են Ադրբեջանի արգելափակման և պաշարման պայմաններում, ենթարկվել են ռազմական հարձակման տասնյակ հազարանոց զորքի կողմից։ Այս անմարդկային հարձակման ընթացքում Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը՝ Ստեփանակերտը և  մյուս քաղաքներն ու բնակավայրերը ենթարկվել են ինտենսիվ և համատարած հրետակոծության՝ ծանր զինտեխնիկայի՝ հրթիռների, հրետանու, մարտական անօդաչու թռչող սարքերի, ավիացիայի՝ ներառյալ արգելված կասետային զինամթերքի կիրառմամբ:

Այս սոսկալի լայնածավալ հարձակումը, որը խլեց հարյուրավոր, այդ թվում՝ կանանց և երեխաների կյանքեր, ցինիկորեն որակվեց որպես տեղային հակաահաբեկչական գործողություն: Վերջին տեղեկությունների համաձայն՝ կան ավելի քան 200 զոհվածի և 400 վիրավորի հաստատված դեպքեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության, կանանց և երեխաների շրջանում՝ հաստատված նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից: Հարյուրավոր մարդկանց ճակատագիրը մնում է անորոշ»,- ասել է Միրզոյանը:

ԱԳ նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության 30 տոկոսը տեղահանված է։ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը մնում է առանց ապրուստի միջոցների, քանի որ Լեռնային Ղարաբաղ կարողացել է մուտք գործել միայն սահմանափակ մարդասիրական օգնություն: Չկա սնունդ, դեղորայք, կացարան, ապրելու վայր։ Նրանք ընտանիքից բաժանված են, ահաբեկված ու իրենց կյանքի համար վախեցած։

ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ մեր տարածաշրջանում իրապես ավերիչ զարգացումների ժամանակագրությունը վկայում է այն մասին, որ հիմնախնդիրները հնարավոր չէ լուծել զուտ հայտարարություններով և ընդհանուր կոչերով։

«Հայաստանը բազմիցս նախազգուշացրել է միջազգային հանրությանը հստակ և գործնական գործողությունների անհրաժեշտության մասին, ներառյալ՝ ՄԱԿ-ի միջգերատեսչական կարիքների գնահատման և փաստահավաք առաքելության՝ Լեռնային Ղարաբաղ գործուղելու մասին: Բայց միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը վերջին 9 ամիսների՝ 285 օրերի ընթացքում չկարողացան օգնության հասնել մարդկանց։ Սովահարությունը որպես պատերազմի մեթոդ օգտագործելը, մարդկանց ապրուստի միջոցներից զրկելը, ՄԱԿ-ի գործակալությունների հումանիտար հասանելիության խոչընդոտումը և մերժումը, ԿԽՄԿ-ի մարդասիրական գործունեության խոչընդոտումը ոճրագործության վաղ  նախազգուշացնող նշաններ են: Մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, իրավաբաններ, ցեղասպանագետներ, հեղինակավոր անկախ փորձագետներ, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդականը, արդեն իսկ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը որակել են որպես ցեղասպանության սպառնալիք: Հենց երեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Էլիս Վաիրիմու Նդերիտուն ընդգծել է. «ռազմական գործողությունները կարող են միայն նպաստել առանց այն էլ լարված իրավիճակի սրմանը և այդ տարածքում քաղաքացիական բնակչությանը դնել բռնության, այդ թվում՝ ցեղասպանության և դրա հետ կապված ոճրագործությունների ռիսկի տակ։ Անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել բռնությունը կանխելու և խաղաղությունը պահպանելու համար»:

Թույլ տվեք ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ռուանդայում ցեղասպանության կանխարգելման ձախողումից հետո ՄԱԿ-ին հաջողվել է ստեղծել կանխարգելման մեխանիզմներ՝ դրանով իսկ «‎այլևս երբեք» կարգախոսը վերածելով իմաստալից խոստման: Բայց այսօր մենք կանգնած ենք հերթական ձախողման շեմին։

Ադրբեջանի կողմից սանձազերծված այս անմարդկային շրջափակման և ռազմական գործողությունների թակարդում հայտնված և իր գոյության սպառնալիքի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դեռևս հույս ունի, որ կանխարգելումը չի մնա լեզվական ձևակերպում, այլ կվերածվի գործողությունների շղթայի:

Այն պնդումները, թե ՄԱԿ-ը տեղում ներկա չէ, հետևաբար իրավիճակը ստուգելու հնարավորություն չունի, չեն կարող արդարացում լինել անգործության համար։ ՄԱԿ-ը համընդհանուր մարմին է, որը պետք է աջակցի զանգվածային ոճրագործությունների զոհերին ամբողջ աշխարհում՝ անկախ տարածքի կարգավիճակից, այլ ոչ թե հանդես գա մերժողական հայտարարություններով»,- ասել է Միրզոյանը:

Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը, մասնավորապես ՄԱԿ-ը, կդրսևորի ամուր քաղաքական կամք՝ դատապարտելու ռազմական գործողությունների վերսկսումը և քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածքների թիրախավորումը և կպահանջի միջազգային մարդասիրական իրավունքի պարտավորությունների լիարժեք կատարում՝ ներառյալ այն պարտավորությունները, որոնք կապված են քաղաքացիական բնակչության, մասնավորապես կանանց և երեխաների պաշտպանության, ինչպես նաև կենսական քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության հետ:

«Միջազգային հանրությունը պետք է գործադրի բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղում անհապաղ ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելություն տեղակայելու համար՝ տեղում մարդու իրավունքների, մարդասիրական և անվտանգության ոլորտում իրավիճակի մշտադիտարկման և գնահատման նպատակով: ՄԱԿ-ի հաստատությունների և այլ միջազգային կազմակերպությունների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական սկզբունքներին համապատասխան, հրամայական է: Այս առումով ընդգծում ենք նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ կողմերի ամբողջական և բարեխիղճ համագործակցության ապահովման անհրաժեշտությունը՝ ռազմական հարձակման հետևանքները հասցեագրելու համար՝ ներառյալ զոհվածների դիերի դուրսբերումը և նույնականացումը, անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնումն ու փրկությունը, ռազմագերիների ազատ արձակումը, անվտանգ և անարգել մարդասիրական օգնության տրամադրումը՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խստագույն պահպանմամբ:

Ադրբեջանը, ի վերջո, պետք է հավատարիմ մնա իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող իր պարտավորություններին և ապահովի Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի ազատությունը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների համաձայն:

Մենք խորապես համոզված ենք, որ պետք է ներդրվեն համապատասխան մեխանիզմներ՝ ապահովելու վերջին ռազմական հարձակման ընթացքում տեղահանված անձանց, ինչպես նաև 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների իրենց տներ՝ ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների մոնիթորինգի և վերահսկողության ներքո, ինչպես դա նախատեսված էր 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ 

Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության էթնիկ զտումը կանխելու և Լեռնային Ղարաբաղի ու պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների միջև երկխոսությունն ապահովելու կայուն և կենսունակ միջազգային մեխանիզմը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հետ կապված հարցերի հասցեագրման համար հրամայական է: Ավելին, պետք է երաշխավորվի Լեռնային Ղարաբաղի քաղաքական և ռազմական ներկայացուցիչների և անձնակազմի դեմ պատժիչ գործողությունների բացառումը:

Մենք նաև կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է պահանջի Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիական բնակավայրերից դուրս բերել ադրբեջանական ցանկացած զինվորական և իրավապահ մարմին, որպեսզի բացառվի քաղաքացիական բնակչության շրջանում խուճապը, սադրանքներն ու էսկալացիան, և հնարավորություն ստեղծվի ՄԱԿ-ի կողմից մանդատ ստացած խաղաղապահ ուժերի համար պահպանել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում»,- շեշտել է Միրզոյանը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Այսօր, 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ Այսօր, 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է Այսօր, 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» Այսօր, 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել Այսօր, 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում Այսօր, 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել Այսօր, 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան Այսօր, 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) Այսօր, 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ Այսօր, 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին Այսօր, 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան Այսօր, 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են Այսօր, 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է Այսօր, 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ Այսօր, 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ Այսօր, 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան Այսօր, 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է Այսօր, 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Այսօր, 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել Այսօր, 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով Այսօր, 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է Այսօր, 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին Այսօր, 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է Այսօր, 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան Այսօր, 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան Այսօր, 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան Այսօր, 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Այսօր, 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները Այսօր, 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան Այսօր, 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության Այսօր, 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով Այսօր, 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար Այսօր, 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը Այսօր, 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան Այսօր, 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան Այսօր, 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար Այսօր, 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը Այսօր, 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար Այսօր, 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը Այսօր, 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Այսօր, 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են Այսօր, 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր Այսօր, 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) Այսօր, 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) Այսօր, 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ) Այսօր, 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը Այսօր, 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած Այսօր, 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային Այսօր, 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Այսօր, 12:23 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորակում. հինգ վիրավոր կա Այսօր, 12:20 Wejhatt թերթը Հայաստանը նկարագրել է որպես արկածների և ճանապարհորդությունների նոր զբոսաշրջային վայր Այսօր, 12:18 Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր Այսօր, 12:12 Աշխատաժամանակի տևողության կրճատումը «աշխատանք և ընտանիք» հավասարակշռությանն է միտված. ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Այսօր, 11:59 Այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս, Փաշինյանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում․ Առաքելյան Այսօր, 11:46 Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին Այսօր, 11:41 Աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. փոխնախարար Այսօր, 11:30 ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները Այսօր, 11:26 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել Այսօր, 11:20 «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) Այսօր, 11:15 Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից Այսօր, 11:09 Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի Այսօր, 11:04 Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:57 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում Այսօր, 10:40 Գևորգ Պապոյանն այցելել է Եղիպատրուշ Այսօր, 10:33 Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի Այսօր, 10:30 Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Այսօր, 10:28 Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Այսօր, 10:20 Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը կասկածվում են Ցեղասպանության գրադարանից գրքեր գողանալու մեջ․ Դեմոյան Այսօր, 10:13 Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ Այսօր, 09:53 ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում և ուղիղ կապվածություն ունի ՀՀ անվտանգության հետ Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:34 Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման մասին Այսօր, 09:24 Լարսը բաց է Այսօր, 09:21 Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է Այսօր, 09:09 «Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները Այսօր, 09:07 «Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով Այսօր, 09:05 «Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել Այսօր, 09:03 «Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին Այսօր, 08:56 2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվն աճել է 19.8 տոկոսով․ Փաշինյան Այսօր, 08:52 «Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը 09/01/2025 22:20 Ռուսաստանը համարում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելով՝ Հայաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵԱՏՄ-ին․ «Մեր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի հետ կառուցելու ենք՝ այս հանգամանքից ելնելով» 09/01/2025 21:59 «Վշտացած ենք Կալիֆորնիայում հրդեհների մասին լուրերից»․ ԱԳՆ 09/01/2025 21:49 57-ամյա տղամարդու տան խուզարկությամբ ափիոնի փաթեթներ են հայտնաբերվել 09/01/2025 21:30 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքագրել է 90,990,000 դրամ․ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ 09/01/2025 21:10 Արթուր Գրիգորյանն այլևս հանդես չի գա «Արարատի» կազմում 09/01/2025 20:52 Մասկն առաջարկում է մտածել՝ իմաստ կունենա՞ մարդու կյանքը արհեստական բանականության դարաշրջանում 09/01/2025 20:34 «ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են»․ Ռուսաստանի փոխվարչապետը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը համեմատել է «Տիտանիկով» նավարկելու տոմս գնելու հետ 09/01/2025 20:13 «Մենք տեր ենք մեր հայրենակիցներին, Բաքվի ճնշումը չի կարող սասանել մեր աջակցությունը․ Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ»․ Բագրատ Սրբազանի կոչը՝ զորակցել Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին 09/01/2025 19:59 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ 09/01/2025 19:47 Մառախուղը տարածվել է դեպի Շիրակ ու Կոտայք 09/01/2025 19:30 Ծեծկռտուք ու դանակահարություն՝ անչափահասների մասնակցությամբ․ Բժիշկները պայքարում են 16-ամյա պատանու կյանքի համար 09/01/2025 19:14 Սիբիրյան խոց. առաջացման պատճառները 09/01/2025 18:58 «Ես դեր ունեմ և այն կատարում եմ»․ Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին պատրաստվում է գնալ Վաշինգտոն և մասնակցել Թրամփի երդմնակալությանը 09/01/2025 18:43 40-ամյա եղեգնաձորցին Արփա գետի ափին աճող 40 ուռենի է հատել 09/01/2025 18:30 Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյան 09/01/2025 18:14 Փաշինյանը հույս է հայտնել, որ Մագդալենա Գրոնոն կնպաստի ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը 09/01/2025 18:00 Արարատում և Թալինում մառախուղ է 09/01/2025 17:47 Հերթական նոր տեսախցիկն են տեղադրել Երևանում 09/01/2025 17:36 ՆԳՆ-ից հայտնում են՝ Ապարանում երիտասարդ ամուսինները տոնածառի խաղալիքներ են գողացել