24/09/2023 13:29
Մահացու ինքնախաբեություն է կարծել, թե Բաքվի բարբարոսական վարչախումբը չի սանձազերծելու «հակաահաբեկչական գործողություն» Հայաստանի դեմ. իրանագետ
Մահացու ինքնախաբեություն է կարծել, թե Բաքվի բարբարոսական վարչախումբը վաղ, թե ուշ չի սանձազերծելու «հակաահաբեկչական գործողություն» Հայաստանի դեմ, այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ըստ այդմ, Հայաստանի համար կենաց-մահու անխուսափելի ճակատամարտը դեռ առջևում է, և այն, թե՛ մեծագույն վտանգ է, թե՛ մեծագույն հնարավորություն, որովհետև դրանում է որոշվելու որպես ազգ և պետություն մե՞նք ենք շարունակելու ապրել բազմաթիվ ազգերի հայտնվելն ու անհետանալը տեսած Առաջավոր Ասիայի այս արևի տակ, թե՞ բարբարոսները։
Ուստի գերկենտրոնացված արդար և արդյունավետ կառավարմամբ ոտքից գլուխ ռազմականացված ու արդիականացված և դաշնակիցների շրջանակն ընդլայնած Հայաստան պետություն-ամրոցի կառուցումը կենսական անհրաժեշտություն է»,- նշել է Ոսկանյանը: