24/09/2023 16:09
ՊՆ-ն պնդում է` ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան
Սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, ինչպես նաև Ադրբեջանի պաշտոնական այլ հաղորդագրություններում, շարունակում է շրջանառվել Լեռնային Ղարաբաղում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների առկայության մասին կեղծ պնդումը, այս մասին հաղորդում են ՀՀ ՊՆ-ից:
Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան: