24/09/2023 23:15
«Լավ են անում, ճիշտ են անում»․ Ալեն Սիմոնյանը՝ ակցիաների մասնակիցների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու մասին
Հանրային հեռուստաընկերության եթերում Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իշխանությունը, ոստիկանությունը ճիշտ են անում, որ բիրտ ուժ են կիրառում բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ։
«Լավ են անում, ճիշտ են անում»,- ասաց նա։
Սիմոնյանը նշեց, որ իրենք «Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենաժողովրդավար իշխանությունն են», և դա փաստում են «բոլոր միջազգային կառույցները», բացի այդ, Հայաստանում կա ազատ կամարտահայտության իրավունք, բայց օրենքն ու «պողպատե մանդատը» պետք է հարգել։
«Կա ազատ կամարտահայտության իրավունք։ Մենք մարտի 1 չենք անում, բայց օրենքը պետք է պահպանվի։ Վերջիվերջո, մեր ընտրողները մեզ միշտ ասել են, որ պողպատե մանդատը պետք է օգտագործվի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։