25/09/2023 12:08
Կեղծում են ոստիկանական արձանագրությունը, որ ինձ ձերբակալեն. Դավիթ Սարգսյան
Այս պահին կեղծում են ոստիկանական արձանագրությունը, որ ինձ ձերբակալեն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Դավիթ Սարգսյանը։
Նշենք, որ ԵՊՀ ռեկտորի ընդունարանից կարմիր բերետավորները բերման էին ենթարկել ԵՊՀ ՈւԽ նախկին նախագահ, լրագրող Դավիթ Սարգսյանին և դասախոս Ցոլակ Ակոպյանին։
Սարգսյանն ու Ակոպյանը բերման են ենթարկվել, քանի որ նրանք պահանջում էին, որպեսզի գաղտնիության պայմաններում անցկացվող գիտական խորհրդի նիստը հրապարակային լինի: