25/09/2023 14:29
Երևան է ժամանել ՌԴ Ներքին գործերի նախարարը
Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Երևան՝ մասնակցելու Հայաստանի ներքին գործերի նախարարության հետ համատեղ կոլեգիայի նիստին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
«Այսօր Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Երևան՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների համատեղ կոլեգիայի նիստին», - ասել է նա։