25/09/2023 22:02
«Որևէ եզրահանգում չեմ ուզում ներկայացնել այս պահին»․ Փաուերը՝ ԱՄՆ կողմից Ադրբեջանի գործողություններին արձագանքելու մասին
Լեռնային Ղարաբաղում զինված ուժ է կիրառվել, և ԱՄՆ-ն դիտարկում է, թե ինչպես պետք է արձագանքի դրան, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում հրավիրված ասուլիսում հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը։
«Մենք դիտարկում ենք, թե ինչը կարող է լինել պատշաճ արձագանք դրան: Ինչպես պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմը նշեց՝ մենք վերանայում ենք մեր անվտանգային աջակցությունը, բայց ես որևէ եզրահանգում չեմ ուզում ներկայացնել այս պահին ԱՄՆ արտաքին քաղաքականության և արձագանքի վերաբերյալ»,-ասել է Փաուերը:
Պաշտոնյան հստակեցրել է՝ դիտարկում են վերջին իրադարձություններին արձագանքի ընդհանուր շրջանակ:
«Վաշինգտոնում շատ բարձր մակարդակում քննարկումներ ընթանում են, թե ինչ համարժեք գործողություններ կարող են լինել»,-նշել է նա։