25/09/2023 12:17
Սյունիքը կարմիր գիծ է իշխանությունների համար. Գնել Սանոսյան
Արցախից Հայաստան տեղափոխվողների տվյալները կան, և՛ Կոռնիձորում, և՛ Գորիսում որոշակի կենտրոններ ենք ստեղծել, որտեղ աշխատում են միգրացիոն, սոցապ ծառայության մասնագետները, լրագրողներին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Տեղափոխվող մեր հայրենակիցների կարիքները գրանցվում են, նրանց կարիքները ֆիքսվում են։ Հիմա նրանց տեղաբաշխում ենք Սյունիքում, Վայոց ձորում, հեռագայում ըստ հեռավորության կտեղաբաշխվեն» , -ասաց նախարարը։
Հարցին, թե ադրբեջանցիները ձգտում են Զանգեզուրի միջանցք ձեռք բերել, արդյո՞ք Սյունիքը կարմիր գիծ է իշխանությունների համար, Գնել Սանոսյանը պատասխանեց.
«Իհարկե, կարմիր գիծ է»։