25/09/2023 17:42
Անկարան սպասում է Երևանի անկեղծ քայլերին, «խաղաղության գործընթացում» պարտվողներ չկան. Էրդողան
Անկարան սպասում է Երևանի անկեղծ քայլերին տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։
«Նոր հնարավորություններ են բացվել տարածաշրջանում իրավիճակի համապարփակ կարգավորման համար։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կսեղմի իրեն մեկնած «խաղաղության ձեռքը» և կձեռնարկի անկեղծ քայլեր։ Ինչպես ես միշտ ընդգծել եմ, «խաղաղության գործընթացում» պարտվողներ չկան»,- ասել է Էրդողանը Նախիջևանում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ճեպազրույցում։