25/09/2023 21:39
Ստեփանակերտում պայթյունը Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչություն է․ Լապշին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը համոզված է՝ Ստեփանակերտում բենզինի ցիստեռնի պայթյունն Ադրբեջանն է կազմակերպել։
«Ստեփանակերտում բենզինի ցիստեռնի պայթյունը Ադրբեջանի կողմից իրականացված կանխամտածված ահաբեկչություն է։ Հաշվի առնելով այն, որ խոսքն ադրբեջանական Socar-ից ուղարկված բենզինի մասին է (ինչպես գրում են ԶԼՄ-ները), ապա պայթուցիկը իրենք էլ գործարկել են։ Բենզինն ինքն իրեն չի բռնկվում, սա հոլիվուդյան կինոնկար չէ, դպրոցական մակարդակի ֆիզիկա է»,- գրել է Լապշինը։
Նա նշել է, որ Ադրբեջանն Արցախում ցեղասպանություն է իրականացնում։
«Մուսուլմանական Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի բռնի ապաքրիստոնեացումը ոչնչով չի տարբերվում Հոլոքոստի հանցագործություններից»- գրել է բլոգերը։