Ազգային նսեմացման ողբերգական ծիրից՝ համազգային պայքարի ու արժանապատվության վերականգնման փուլ. Կամո Աթայան

25/09/2023 18:30

Ազգային նսեմացման ողբերգական ծիրից՝ համազգային պայքարի ու արժանապատվության վերականգնման փուլ. Կամո Աթայան


Այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում Արցախում ու Հայոց աշխարհում, 2020-ի շարունակությունն է և իր մեջ բացի պարտությունից, նսեմացումից, ինչու ոչ, հերթական ցեղասպանությունից, հայրենազրկումից այլ բան չի պարունակում: Արժանին հատուցելով Արցախի 120 000 աննկուն հայերին, նրանց պայքարին հանուն ֆիզիկական գոյության ու միաժամանակ ցավակցելով ու խոնարհվելով բոլոր զոհերի հիշատակի առջև, այնուհանդերձ, ազգովին պետք է կարողանանք գլուխներս բարձրացնել, սթափ գնահատել ստեղծված եզակի բարդ ու ողբերգական վիճակը ու ինչքան էլ դժվար լինի փորձել նրանից դուրս գալու ուղիներ փնտրել…

Նախ պետք է գնահատել սեփական հնարավորությունները՝ բոլորս գիտենք որ համայն հայության կազմակերպողը և պայքարի կոչողը պետք է լինի ՀՀ-ն: Այս կարևոր թեզը չի իրականանում, քանզի թավիշով իշխանության եկածները չեն արտահայտում հայության իղձերը, հետևաբար չեն կարող լինել հայկական բարդագույն հարցերի լուծման ջատագովն ու պահանջատերը:

Հայեր, խնդրում եմ, աղաչում եմ սթափվեք, գլուխներտ բարձրացրեք, խորը շնչեք ու արտաշնչեք… դե հիմա կրկին լսեք՝ Արցախը, մեր բոլորի սիրած հայկական հնամենի հողը, համայն հայության հայրենիքը, նրա հպարտության խորհրդանիշը կորցնում ենք, և այս անգամ կորցնում ենք հավիտյան, անվերադարձ…

Կա հիմնարար կարծիք, որ դրանից հետո հերթով կորցնելու ենք սերունդների արյամբ դարերով պաշտպանված հայոց մնացյալ հողերը և դա շարունակվելու է այնքան, մինչև թուրքը լուրջ հայկական հակահարված չստանա, այնպես ինչպես 1992-94-ին էր…

Հայեր, եկեք պարզ խոսենք, օրինակ ասենք, որ այդպես էլ մենք չունեցանք հզոր, նվիրված բարեկամ պետություն, որը իր դաշնակցային պարտավորությունները կկատարեր լիովին ու ամենայն պատասխանատվությամբ…

Դեռ ավելին ինչ կազմակերպության, միության, ընկերակցության մոտեցել,անդամակցել ենք, վերջում կամ ընթացքում պարզվել է, որ թուրքերը առանց իրավական անդամակցության, հենց այնպես, դրսից, թուրքավարի ավելի մեծ կապեր,լծակներ և հնարավորություններ ունեն դրա ներսում, քան լիիրավ անդամ ՀՀ-ն…

Ուրեմն անհրաժեշտ է գտնել դաշնակից, բարեկամ, գործընկեր այնպիսի պետություններ, որոնք նաև մեր անվտանգության համակարգի կարևոր մասերը կդառնան, քանզի ոնց էլ մտածենք, ինչքան էլ ուժեղանանք, այնուհանդերձ շրջապատված ենք թուրքական երկու գիշատիչ պետություններով, որոնց բնակչությունը մոտ 100 միլիոն է և աճի բարձ տեմպեր ունի….

Մի քանի օր առաջ ուշադիր հետևում էի ՄԱԿ-ի ԱԽ նիստին/ճիշտն ասած թույլ սպասելիքներ ունեի/, բայց լիովին հիսթափվեցի, և ձևից , և բովանդակությունից…

Ցեղասպանվող Արցախի հանդեպ ոչ մեկը չհնչեցրեց նրա փրկության այն միակ հույսի եզրույթը, որին բոլորովս միս ու արյուն պիտի տանք, դա ազգերի ինքնորոշման անքակտելի իրավունքն է, որը ՀՀ ղեկավարներին թուրքերը արգելել են այլևս արտաբերել…

Ովքեր հիշում են ԽՍՀՄ գորբաչովյան շրջանի դեպուտատների համագումարները, այդ ժամերին երևի շատ նմանություններ տեսան վերոնշյալ նիստի ու դրանց միջև….

Ճշմարտության հետ պետք է այնուհանդերձ առերեսվել՝ Արցախը և հայկական հարցը մենք տանուլ ենք տալիս ու դրա թիվ մեկ մեղավորը և պատասխանատում մենք ենք…

Ադրբեջանը աշխարհի աչքի առաջ և նրա լուռ համաձայնությամբ ցանկանում է ծնկի բերել Արցախին, նախ 2020-ի 44-օրյա ագրեսիայով, այնուհետև հիբրիդային պատերազմով, իսկ անցած տարվա դեկտեմբերի 12-ից շրջափակմամբ, սովով, էներգիակիրների անջատմամբ ազգաբնակչությանը հասցնելով մարմնական հյուսվածության սահմանին, կրկին դիմեց ռազմական ագրեսիայի՝ վերջնականապես կոտրելով մարդ բանական էակի դիմադրելու կարողությունը…

Անցած երեք տարիների ընթացքում արցախցիների նկատմամբ Ադրբեջանը փորձարկեց մարդկության պատմության մեջ ինչպես հայտնի, այնպես էլ նոր՝ ֆիզիկական, բարոյական, մարմնային, հոգեկան նվաստացման բոլոր միջոցները և գործիքակազմերը ու դա անում էր քանզի ՀՀ-ն՝ Արցախի անվտանգության երկարամյա հիմնական և միակ երաշխավորը դարձել է ընդամենը այստեղ այնտեղ ,,ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության,, վախվորված կոչերի հնչեցնող…

Ինչ ձևով էլ իրավիճակին նայենք, որ դիրքից էլ այն վերլուծենք, միևնույն է մեր բարդագույն խնդիրների լուծման ճանապարհին թիվ մեկ արգելքը ՀՀ ներկա անկարող,աղետաբեր ,հողատու իշխանություններն են, հետևաբար նրանից հնարավորինս արագ անհրաժեշտ է ազատվել ու նոր իշխանություններով կազմել ազգային խորը ճգնաժամից դուրս գալու ծրագիր և ճանապահային քարտեզ, որն անխտիր բոլորիս թափած ջանքերով ու մասնակցությամբ մեզ կհանի անպատվության, ամոթի, ընկճվածության,նսեմության,անտարբերության ահասառսուռ ծիրից ու աստիճանաբար կբացվի արժանապատվության, նամուսի, հույսի և հաղթանակի պատուհանը…

Հ.Գ.1.Պետք է հաշվի առնել՝ Թուրքիան հոխորտում է:Մեծ իմաստով կարելի է ասել Ադրբեջան առանձին անկախ պետություն այժմ չկա, կա մի մեծ Թուրքիա պետություն, որի ձեռքին ՄԱԿ-ի անդամ հանդիսացող Ադրբեջանը ընդամենը հարվածային բութ գործիք է ու անհրաժեշտ դեպքում նրան պետականություն վերագրելիս ստանում են լրացուցիչ ձայն ու ուղեկցող շատ առավելություններ, ինչպես նաև օգտվում են վերջինիս ընդերքի անսպառ պաշարներից…

Ի վերջո, նրանք ի տես ամենքի ասում են «մի ազգ, երկու պետություն», «երկու պետություն, մի բանակ» ու նման ձևակերպումներ…

Հ.Գ.2. Արնածոր Արցախը ի լուր, ի տես, բոլորի ՀՀ-ի մոտ ապագայի մասին է ահազանգում…

Հ.Գ.3.Հինգ տարի դեմոկրատիայով ու նման սին արժեքներով հայ ժողովրդին կերակրողները, մեծ իմաստով նրան խաբողները, իշխանություն զավթողներն այսօր փաստում են, որ ՀՀ-ն մենակ է աշխարհում, տոտալիտար, հայասպան Ադրբեջանը /Թուրքիան/ քաղաքակիրթ աշխարհի համար բոլոր առումներով ավելին է…

 

Հեղինակ՝ Կամո Աթայան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել Այսօր, 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով Այսօր, 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է Այսօր, 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին Այսօր, 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է Այսօր, 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան Այսօր, 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան Այսօր, 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան Այսօր, 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Այսօր, 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները Այսօր, 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան Այսօր, 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության Այսօր, 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով Այսօր, 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար Այսօր, 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը Այսօր, 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան Այսօր, 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան Այսօր, 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար Այսօր, 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը Այսօր, 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար Այսօր, 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը Այսօր, 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Այսօր, 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են Այսօր, 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր Այսօր, 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) Այսօր, 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) Այսօր, 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ) Այսօր, 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը Այսօր, 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած Այսօր, 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային Այսօր, 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Այսօր, 12:23 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորակում. հինգ վիրավոր կա Այսօր, 12:20 Wejhatt թերթը Հայաստանը նկարագրել է որպես արկածների և ճանապարհորդությունների նոր զբոսաշրջային վայր Այսօր, 12:18 Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր Այսօր, 12:12 Աշխատաժամանակի տևողության կրճատումը «աշխատանք և ընտանիք» հավասարակշռությանն է միտված. ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Այսօր, 11:59 Այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս, Փաշինյանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում․ Առաքելյան Այսօր, 11:46 Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին Այսօր, 11:41 Աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. փոխնախարար Այսօր, 11:30 ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները Այսօր, 11:26 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել Այսօր, 11:20 «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) Այսօր, 11:15 Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից Այսօր, 11:09 Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի Այսօր, 11:04 Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:57 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում Այսօր, 10:40 Գևորգ Պապոյանն այցելել է Եղիպատրուշ Այսօր, 10:33 Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի Այսօր, 10:30 Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Այսօր, 10:28 Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Այսօր, 10:20 Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը կասկածվում են Ցեղասպանության գրադարանից գրքեր գողանալու մեջ․ Դեմոյան Այսօր, 10:13 Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ Այսօր, 09:53 ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում և ուղիղ կապվածություն ունի ՀՀ անվտանգության հետ Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:34 Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման մասին Այսօր, 09:24 Լարսը բաց է Այսօր, 09:21 Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է Այսօր, 09:09 «Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները Այսօր, 09:07 «Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով Այսօր, 09:05 «Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել Այսօր, 09:03 «Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին Այսօր, 08:56 2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվն աճել է 19.8 տոկոսով․ Փաշինյան Այսօր, 08:52 «Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը 09/01/2025 22:20 Ռուսաստանը համարում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելով՝ Հայաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵԱՏՄ-ին․ «Մեր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի հետ կառուցելու ենք՝ այս հանգամանքից ելնելով» 09/01/2025 21:59 «Վշտացած ենք Կալիֆորնիայում հրդեհների մասին լուրերից»․ ԱԳՆ 09/01/2025 21:49 57-ամյա տղամարդու տան խուզարկությամբ ափիոնի փաթեթներ են հայտնաբերվել 09/01/2025 21:30 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքագրել է 90,990,000 դրամ․ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ 09/01/2025 21:10 Արթուր Գրիգորյանն այլևս հանդես չի գա «Արարատի» կազմում 09/01/2025 20:52 Մասկն առաջարկում է մտածել՝ իմաստ կունենա՞ մարդու կյանքը արհեստական բանականության դարաշրջանում 09/01/2025 20:34 «ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են»․ Ռուսաստանի փոխվարչապետը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը համեմատել է «Տիտանիկով» նավարկելու տոմս գնելու հետ 09/01/2025 20:13 «Մենք տեր ենք մեր հայրենակիցներին, Բաքվի ճնշումը չի կարող սասանել մեր աջակցությունը․ Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ»․ Բագրատ Սրբազանի կոչը՝ զորակցել Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին 09/01/2025 19:59 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ 09/01/2025 19:47 Մառախուղը տարածվել է դեպի Շիրակ ու Կոտայք 09/01/2025 19:30 Ծեծկռտուք ու դանակահարություն՝ անչափահասների մասնակցությամբ․ Բժիշկները պայքարում են 16-ամյա պատանու կյանքի համար 09/01/2025 19:14 Սիբիրյան խոց. առաջացման պատճառները 09/01/2025 18:58 «Ես դեր ունեմ և այն կատարում եմ»․ Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին պատրաստվում է գնալ Վաշինգտոն և մասնակցել Թրամփի երդմնակալությանը 09/01/2025 18:43 40-ամյա եղեգնաձորցին Արփա գետի ափին աճող 40 ուռենի է հատել 09/01/2025 18:30 Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյան 09/01/2025 18:14 Փաշինյանը հույս է հայտնել, որ Մագդալենա Գրոնոն կնպաստի ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը 09/01/2025 18:00 Արարատում և Թալինում մառախուղ է 09/01/2025 17:47 Հերթական նոր տեսախցիկն են տեղադրել Երևանում 09/01/2025 17:36 ՆԳՆ-ից հայտնում են՝ Ապարանում երիտասարդ ամուսինները տոնածառի խաղալիքներ են գողացել 09/01/2025 17:23 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով այրվել են հոլիվուդյան աստղերի տները 09/01/2025 17:11 Փաշինյանն ընդունել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությանը 09/01/2025 16:58 Ռուսաստանն արժևորում է հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ․ Պեսկով 09/01/2025 16:47 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի 09/01/2025 16:32 Ուժային եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը «Դյուցազնագրքի» հերթական ռեկորդն է սահմանել 09/01/2025 16:28 Հակոբ Ասլանյանը սքրինշոթը տեքստի փոխարեն հրապարակելով՝ որքանով էր ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը, իր հետ շփում այլևս չեմ պատկերացնում. Հայրապետյան 09/01/2025 16:14 Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ 09/01/2025 16:03 Երկու դեպքով հայտնաբերվել է 92 կգ սիգ․ ապօրինի ձկնորսության դեմ միջոցառումները շարունակվում են 09/01/2025 15:57 Չեմ զարմանա, եթե Ալիևի հայտարարություններից հետո Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Մեդվեդև 09/01/2025 15:51 8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել. ԲՏԱ նախարար 09/01/2025 15:44 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 09/01/2025 15:32 Սահմանները չպետք է փոփոխվեն ուժով. Շոլց 09/01/2025 15:18 ԵՊՀ-ն փետրվարի 1-ից մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. Մանրամասներ 09/01/2025 15:07 Ադրբեջանի ֆաշիuտ նախագահի վերջին մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում են. Դանիելյան 09/01/2025 14:59 Սրբուհի Գալյանն ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության նոր պետին 09/01/2025 14:58 Կենսաթոշակառուների հետվճարի ծրագիրը ևս մեկ տարով երկարացվել է 09/01/2025 14:53 Պնդում եմ, որ Հայաստանի արևմտյան մասն Արմավիրն է և համակարծիք եմ վարչապետի հետ. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:42 Վարչապետի հետ քավոր-սանիկական հարաբերություններ չունեմ, բայց հպարտ եմ նրա հետ անցած ճանապարհով. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:37 Մեզ համար խիստ առաջնահերթություն է «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացումը. Խուդաթյան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը