25/09/2023 23:13
Պարույր Հովհաննիսյանը ամերիկացի սենատորի հետ Արցախում տիրող իրավիճակն է քննարկել
Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին, հայտնում են ԱԳՆ-ից։
Հաղորդագրությունում նշված է․
«Նախարարի տեղակալը բարձր է գնահատել հայ ժողովրդի համար դժվարին իրավիճակում սենատոր Փիթերսի այցը Հայաստան և ընդգծել ԱՄՆ աջակցության կարևորությունը` Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում: Իր հերթին ԱՄՆ սենատորը հանդիպան ընթացքում իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ-ԱՄՆ առկա սերտ փոխգործակցությանը` ժողովրդավարության ամրապնդման, բարեփոխումների արդյունավետ իրականացման և բազմաոլորտ համագործակցության համատեքստում»: