25/09/2023 12:57
Այս պահին խուլիգանության քրգործ է կարվում լրագրողի և Բրյուսովի նախկին պրոռեկտորի նկատմամբ․ Մելիքյան
Այս պահին Կենտրոնի բաժնում խուլիգանության քրեական գործ է կարվում հայտնի լրագրող Դավիթ Սարգսյանի և Բրյուսովի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի նկատմամբ։ Այս մասին գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նշմարվում է «ձերբակալություն - Մասիս - կալանավորում» մոդելը, գրում է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի պետական համալսարանի ՔՊ-ական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր առավոտյան մայր բուհ էր կանչել Կարմիր բերետներին, որպեսզի վերջիններս խափանեն բողոքի ակցիան՝ ուղղված իր իսկ գործողությունների դեմ: