25/09/2023 22:22
Վաշինգտոնը կարծում է, որ Ռուսաստանն անվտանգության ոլորտում հուսալի գործընկեր չէ․ Անհրաժեշտ է միջազգային առաքելություն ուղարկել ԼՂ․ Միլլեր
ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ անհրաժեշտ է միջազգային առաքելություն ստեղծել, որի գործունեության նպատակը պետք է լինի վերահսկել
իրավիճակն Արցախում։
«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է միջազգային առաքելություն ստեղծել, որը բաց և թափանցիկ գործունեությամբ կապահովի ԼՂ բնակիչների անվտանգությունն ու հանգիստ կյանքը»,- ասել է Միլլերը։
Նրա խոսքով՝ այժմ ակտիվ քննարկումներ են ընթանում այդ հարցի շուրջ։
«Վաշինգտոնը կարծում է, որ Ռուսաստանն անվտանգության ոլորտում հուսալի գործընկեր չէ»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը՝ հավելելով, որ Արցախի բնակիչները պետք է հնարավորություն ունենան չլքել իրենց տները, մնալ և խաղաղ ու արժանապատիվ ապրել իրենց բնակավայրերում և ունենալ պաշտպանված իրավունքներ։
«Իսկ նրանք, ովքեր ուզում են հեռանալ այդ տարածքից, պետք է անվտանգ ելքի հնարավորություն ունենան՝ երրորդ՝ դիտորդ կողմի ուղեկցությամբ»,- ասել է ամերիկացի դիվանագետը։