25/09/2023 12:14
Երևանում բողոքի ակցիաներից բերման ենթարկվածների թիվը հասել է 168-ի
Երևանում բողոքի ակցիաներից բերման ենթարկվածների թիվը հասել է 168-ի։ Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեցին ՀՀ ՆԳՆ լրատվական ծառայությունից։
«Ժամը 12։00-ի դրությամբ Երևանում ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել ակցիայի 168 մասնակից»,-նշեցին ՆԳՆ-ից։
Հիշեցնենք՝ վաղ առավոտից սկսվել են բողոքի ակցիաները։
Քաղաքացիները փակում են փողոցները Երևանի տարբեր հատվածներում՝ հայտնելով իրենց դժգոհությունը և պահանջելով գործող իշխանության հրաժարականը։